-
17.02.2014|
22:47
Փետրվարի 15-ի ԲՀԿ համագումարը առաջ է բերել քաղաքական նոր իրողություն: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես ամրագրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընդդիմադիր դաշտ չի անցնելու, սակայն համաձայն չէ նաև գործող իշխանության քաղաքականության հետ և փորձելու է իշխանության հասնել:
-
15.02.2014|
18:11
Ազատամարտիկ, ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը մանրամասն հետևել է Երկրապահ կամավորականների միության համագումարին և արել համապատասխան հետևություններ:
-
14.02.2014|
16:19
Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների:
-
14.02.2014|
02:02
ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
-
14.02.2014|
02:00
Պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել: Այն «ճյուղը», որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս: Մեր տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, և առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ` ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով:
-
14.02.2014|
01:58
Շատ հետաքրքիր «զավակ» է ստացվել ԲՀԿ-ՀՅԴ վերջին «մեղրամսից»: ԲՀԿ-ն սկսել է ոչ միայն փակ, գաղտնի համագումարներ անցկացնել, այլև արդիականացնել մեծն դաշնակցականի մտքերը` ԲՀԿ-ն այլևս անելիք չունի Հայաստանում:
-
11.02.2014|
21:39
Մեկ տարի առաջ, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նույն օրը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում ուղերձ հղել ժողովրդին: Օրեր առաջ էլ լուրեր էին տարածել, որ «Ժառանգության» ղեկավարը մտադիր է փետրվարի 18-ին հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում:
-
11.02.2014|
14:23
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և անցյալ տարվա նոյեմբերի 5-ի իրադարձությունների արդյունքում նրա հետ ձերբակալված 14 հոգին արդեն երեք ամսից ավելի ազատազրկված են: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություն նրանց քաղբանտարկյալ է ճանաչել, իսկ Հայաստանի ընդդիմությունը, կամ ինչպես հիմա ավելի ընդունված է կոչել` ոչ իշխանական ուժերը բերանները ջուր են առել:
-
11.02.2014|
13:49
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը irates.am-ի հետ զրույցում դրական գնահատեց ազատամարտիկների՝ համախմբմանն ուղղված ինտենսիվ քայլերը:
-
07.02.2014|
12:56
ՀՀ առաջին նախագահի 1994-97 թթ. ավագ խորհրդական, պատմաբան, պաշտոնաթողությունից հետո ԱՄՆ-ում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը վերջերս պարբերաբար հանդես է գալիս մամուլում և իր տեսակետները ներկայացնում Հայաստանի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ: Լիպարիտյանը անողոք քննադատության է ենթարկում հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյա շրջանը: